Jump to content

Հրաչյա Ղափլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչյա Ղափլանյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1923(1923-11-14)[1]
ԾննդավայրԳարգառ, Հայաստան
Մահացել էօգոստոսի 17, 1988(1988-08-17) (64 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԳերեզման Հրաչյա Ղափլանյանի
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, քաղաքական գործիչ, թատերական ռեժիսոր, օպերային ռեժիսոր և թատերական ուսուցիչ
Աշխատանքռեժիսոր-բեմադրիչ, դերասան
ԾնողներԳեորգի Ենգիբարով
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ ԽՍՀՄ պետական մրցանակ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԵրեխաներՏաթևիկ Ղափլանյան
 Hrachya Ghaplanyan Վիքիպահեստում

Հրաչյա Ղափլանյան (նոյեմբերի 14, 1923(1923-11-14)[1], Գարգառ, Հայաստան - օգոստոսի 17, 1988(1988-08-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անվանի ռեժիսոր-բեմադրիչ, դերասան, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնադիր (այժմ կրում է նրա անունը)։ ՀԽՍՀ (1966) և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973)։ ՀԽՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1976, «Ռիչարդ Երրորդ» և «Սեր և ծիծաղ» դրամաների բեմադրությունների համար, 1979, «Խաչմերուկ» ներկայացման համար, հեղինակակցությամբ)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1923 թվականին Լոռու մարզի Գարգառ գյուղում[3]։

1935 թվականին նրա դերասանական տաղանդը նկատվում է և նրան հրավիրում են մանկական դերեր խաղալու Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն։ 1940 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

1937-1950 թվականներին հանդես է եկել որպես դերասան, այնուհետև իրեն նվիրել է ռեժիսորական աշխատանքին։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ № 2 զինուսումնարանի սանը մի քանի ամիս անց Տուապսեի և Լազարևսկի մոտերքում կռվել է թշնամու դեմ, որտեղ էլ արկի պայթյունից ծանր վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Սոչիի զինհոսպիտալում ապաքինվելուց հետո Ղափլանյանը սովորել է Պոլտավայի տանկային ուսումնարանում, ստացել տանկիստի որակավորում և տեղափոխվել № զորամաս, որպես պահեստային դիվիզիայի հրամանատարի համհարզ, որտեղից էլ 1945 թվականին զորացրվել է։ Պարգևատրվել է մի շարք մարտական շքանշաններով և մեդալներով[2]։

1952-1954 թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստի թատրոնում։ Այս տարիներին աշխատել է ռեժիսոր Միխայիլ Կեդրովի մոտ որպես ռեժիսորի օգնական։

1953-1956 թվականներին այնուհետև 1959-1962 թվականներին եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսորը, իսկ 1956-1959 թվականներին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի, իսկ 1962-1965 թվականներին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը։ Ներկայացումներ է բեմադրել նաև Մոսկվայի մի շարք թատրոններում։

1966 թվականից հանդիսացել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը։

Հրաչյա Ղափլանյանը հիմնադրել է Երևանի դրամատիկական թատրոնը, դասավանդել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

Մահացել է 1988 թվականին Երևանում։ Թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

Հրաչյա Ղափլանյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Կոչումներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Капланян Рачья Никитович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  3. Հրաչյա Ղափլանյանի մասին
  4. «Հրաչյա Ղափլանյանը zarkfoundation.com կայքում».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Ղափլանյան» հոդվածին։